Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Արհեստավորի մասնագիտությունն էլ կարող է ապահովել բարեկեցություն

Արհեստավորի մասնագիտությունն էլ կարող է ապահովել բարեկեցություն
17.11.2013 | 12:42

Աղվերանում կրթության հիմնախնդիրներին վերաբերող սեմինարի ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից irates.am-ը հետաքրքրվեց, թե ինչու է միջին մասնագիտական կրթության ոլորտը հայտնվել անմխիթար վիճակում: Ինչո՞ւ արհեստավորներ գտնելն այսօր դարձել է լուրջ խնդիր:

Արմեն Աշոտյանն ասաց, որ ԿԳՆ-ն ամեն ինչ արել է, որպեսզի քոլեջներ, միջին մասնագիտական կրթություն ապահովող ուսումնական հաստատությունները շատ դիմորդներ ունենան:

«Ամբողջ խնդիրը հոգեբանության մեջ է: Մեր հասարակության մեջ մեծ մաս են կազմում նրանք, ովքեր ձգտում են անպայման ստանալ բարձրագույն կրթություն: Բարեբախտաբար, վերջին տարիներին տեղի է ունեցել հոգեբանության փոփոխություն: Մարդիկ հասկանում են, որ արհեստավորի մասնագիտությունը կարող է իրենց զավակի համար ավելի բարեկեցիկ կյանք ապահովել, քան՝ բժշկի կամ իրավաբանի մասնագիտությամբ վկայական ձեռք բերելը»,- ասաց նախարարը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2518

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ